Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Անհ­նա­րի­նը` ակն­հայտ

Անհ­նա­րի­նը` ակն­հայտ
20.11.2020 | 00:00

Ինչ­պես «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց Ար­ցա­խի ՊԲ նախ­կին հրա­մա­նա­տար, ՀՀ ԶՈՒ գլ­խա­վոր շտա­բի նախ­կին պետ, ՀՀ ՊՆ վե­րահս­կո­ղա­կան ծա­ռա­յու­թյան ար­դեն նախ­կին պետ, գե­նե­րալ-գն­դա­պետ ՄՈՎ­ՍԵՍ ՀԱԿՈ­ԲՅԱ­ՆԸ, ե­րեկ ուշ ե­րե­կո­յան կանչ­վել է ՀՔԾ հար­ցաքն­նու­թյան: Այն տևել է շուրջ 40 րո­պե:


-Նպա­տա՞­կը,- ճշ­տե­ցինք գե­նե­րա­լից,- ի՞նչ ա­սա­ցին:
-40 րո­պե հար­ցաքն­նե­լուց հե­տո ա­սա­ցին` բա­րի գի­շեր,- հն­չեց հա­կիրճ պա­տաս­խա­նը:


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հ.Գ.1 Հի­շեց­նենք, որ Մով­սես Հա­կո­բյա­նը ե­րեկ սկան­դա­լա­յին բա­ցա­հայ­տում­ներ ա­րեց պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ՀՀ ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան ո­րո­շում­նե­րի, հրա­մա­նա­տա­րա­կան բուն­կե­րում Ան­նա Հա­կո­բյա­նի լի­նե­լու, սպա­ռա­զի­նու­թյան և խոր­քա­յին շատ այլ հար­ցե­րի շուրջ:
Հ.Գ.2 Եզ­րա­կաց­նենք` Մով­սես Հա­կո­բյա­նի ա­սու­լի­սը ջախ­ջա­խիչ փաս­տե­րով հիմ­նա­վո­րեց վա­ղուց ակն­հայ­տը. Ար­ցա­խից մնա­ցած պա­տա­ռի, Հա­յաս­տա­նի ու նրա ա­պա­գա­յի հա­մար սպառ­նա­լիք է Նի­կո­լի իշ­խա­նու­թյան գո­յու­թյու­նը: Վտան­գա­վոր է ոչ միայն դեռևս գոր­ծող վար­չա­պե­տը, այլև Է­րա­տո-շոու կազ­մա­կեր­պած ու 4750 զո­հե­րի ա­րյան ֆո­նին ինք­նաPR-ված Ան­նա Հա­կո­բյա­նը:
Գն­դա­կը ՀՔԾ-ի դաշ­տում է: Հա­վա­տանք, հու­սանք և սպա­սենք:

Դիտվել է՝ 14240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ